Դիլիջանի միջազգային դպրոց տանող ճանապարհը հիմնանորոգվել է

180320154Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի շուրջ 2 կմ երկարությամբ ճանապարհահատվածը՝ 40-42-րդ կմ՝ Երևանի կողմից, հիմնանորոգվել է, հաղորդում են տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից: Այդ հատվածը Դիլիջան քաղաքի տարածքում է, դեպի Դիլիջանի միջազգային դպրոց տանող հիմնական ճանապարհն է:

Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը շուրջ 153 միլիոն դրամ է: Ճանապարհաշինարարները կատարել են ջրահեռացման համակարգի նորոգման, եզրաքարերի վերականգնման, փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, միաշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցման և իջատեղերի ասֆալտապատման աշխատանքներ:

Դպրոցի մոտից դեպի Վանաձոր ձգվող ճանապարհը շարունակում է մնալ ոչ բարվոք վիճակում:

Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռներն առաջին 90 աշակերտների առջև բացել է 2014-ի սեպտեմբերին:

Մեկնաբանել