Կառավարությունը ամենամսյա գումար կհատկացնի Ցեղասպանությունը վերապրածներին

MHM57094 copyԿառավարությունը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915թ. (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին հատկացվող ամենամսյա դրամական օգնությունը մեծացրել է: Որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 19-ի նիստին: Կառավարության՝ 2004թ. դեկտեմբերի որոշման մեջ արված փոփոխությունների համաձայն՝ ապրիլի 1-ից վերոնշյալ խմբի անձանց ամենամսյա դրամական օգնությունը ապրիլի 1-ից կկազմի 100 հազ. դրամ՝ նախկին 25 հազ. դրամի փոխարեն:

Ամենամսյա դրամական օգնությունը վճարվում է յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակի հետ՝ ընդհանուր գումարով:

Մեկնաբանել