Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության ցուցակը կգլխավորի Հայկ Խանումյանը

11082603_963107990375833_5258087248041885425_n «Ազգային վերածնունդ» կուսակցության ցուցակը կգլխավորի Հայկ Խանումյանը: Կուսակցությանն աջակցելու է Սամվել Բաբայանը:

Մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը:

Կուսակցության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ մարտի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել մասնակցության համամասնական ցուցակը:

Ցուցակի երկրորդ համարն է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, երրորդը՝ բժշկուհի Նունե Մելքումյանը։ 14 հոգանոց ցուցակում ընդգրկված է 5 կին։ Թեկնածուների միջին տարիքը 34 է։

11 մեծամասնական ընտրատարածքներում կուսակցությունն առաջադրել է 5 թեկնածու, մյուս ընտրատարածքներում աջակցելու է անկախ թեկնածուներին։

«Ազգային վերածնունդը» կուսակցության 2013թ. հիմնադրումից հետո առաջին անգամ է մասնակցում համապետական ընտրությունների:

Կուսակցությունը ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրեն աջակցելու է Արցախ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Մեկնաբանել