ԲՀԿ խմբակցությունը նոր ղեկավար և քարտուղար ունի

naraԱզգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մարտի 19-ի նիստին միաձայն խմբակցության ղեկավար է ընտրվել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: ՍիվիլՆեթի հետ զրույցում կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնակատար Վահան Բաբայանը տեղեկացրեց, որ խմբակցության քարտուղար է ընտրվել է Վահե Էնֆիաջյանը՝ կրկին միաձայն՝ փոխարինելով Նաիրա Զոհրաբյանին: Բաբայանը նշեց նաև, որ նիստին ներկա է եղել խմբակցության 19 պատգամավոր:

Նաիրա Զոհրաբյանը կուսակցության նախագահ է ընտրվել մարտի 5-ին տեղի ունեցած արտահերթ համագումարին, որի ժամանակ կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր պաշտոնը լքելու և ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: