Հարձակում շփման գծում, հայկական կողմը երեք զոհ ունի

soldier1Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա, հայկական կողմն ունի երեք զոհ:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ` շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս` ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

«Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են պաշտպանության բանակի զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.): Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է ԼՀՂ ՊՆ հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակը խոստանում է ավելի ուշ ներկայացնել դեպքի այլ մանրամասներ և իրեղեն ապացույցներ:

Մեկնաբանել