Սովորաբար սխտորը հավաքում են ամռանը, իսկ կանաչ կամ գարնանային սխտորը, ինչպես անունն է հուշում, գարնանը՝ նախքան պճեղների լիովին հասունանալը: Կանաչ սխտորը ևս ունի մեզ ծանոթ յուրահատուկ համը, սակայն՝ ավելի նուրբ ու չափավոր: Այն եփելիս դառնում է քաղցր՝ հաղորդելով ուտեստին յուրօրինակ համ: Կարելի է օգտագործել թե՛ հում, թե՛ եփած վիճակում:Կանաչ սխտորի առողջարար հատկությունները
1. Իմունային համակարգի խթանիչՍա, առանց չափազանցության, կանաչ սխտորի առաջին առողջարար հատկությունն է: Շնորհիվ ալիցինի, որով, ի դեպ, պայմանավորված է սխտորի ցայտուն հոտը, այն արդյունավետ կերպով բարձրացնում է օրգանիզմի պաշտպանական հատկությունները:
2. Անտիբիոտիկ Ունի հակաբակտերիալ ու հակաբորբոքային հատկություններ, ինչի շնորհիվ հիանալի պաշտպան է ինֆեկցիաների դեմ պայքարում:
3. Հարուստ է երկաթովՀատկապես սակավարյունությամբ տառապողները պետք է հաճախակի ներառեն կանաչ սխտորն իրենց սննդակարգում որպես երկաթի առատ աղբյուր: Ի տարբերություն գլուխ սխտորի՝ կանաչ սխտորի մեջ առկա է ֆերոպորտին կոչվող սպիտակուցը, որը երկաթը բջջի ներսից տեղափոխում է դուրս:
4. Նպաստում է սրտի աշխատանքինԿանաչ սխտորը պարունակում է մեծ քանակի մանգան, ինչն անփոխարինելի է խոլեստերինի մակարդակը մարմնում կարգավորելու գործում: Որքան մարմնում շատ է մանգանը, այնքան շատ է բարձր խտության լիպոպրոտեինների, կամ, այլ կերպ ասած, «լավ խոլեստերինի» քանակը: Սրանց դերը կայանում է նրանում, որ հավաքում են ավելորդ խոլեստերինը, որը ցածր խտության լիպոպրոտեինները՝ վատ խոլեստերինը, թողնում են արյան անոթների պատերին: Այսինքն՝ լավ խոլեստերինի բարձր մակարդակը նվազեցնում է կաթվածի կամ սրտային հիվանդության վտանգը:
5. Պայքարում է աղեստամոքսային ինֆեկցիաների դեմԲացի մրսածության դեմ պայքարելուց՝ կանաչ սխտորն օգնում է նաև աղեստամոքսային միկրոբային ինֆեկցիաների դեմ պայքարելիս:
Ինչպես պահպանելՊարտադիր սառնարանում՝ 5-7 օր: Փաթաթել խոնավ անձեռոցիկում և դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ, կամ պոչերը դնել ջրով տարայի մեջ: