Հայաստանը $500 մլն-ի եվրապարտատոմս է թողարկել

Eurobonds1Հայաստանը $500 մլն-ի եվրապարտատոմս է թողարկել, հաղորդում է Reuters-ը: Պարտատոմսերի գլխավոր տեղաբաշխողներն են Deutsche Bank-ը, HSBC-ն և JP Morgan-ը: Մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.5 տոկոս:

Սա Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումն է: Առաջին թողարկումը եղել էր 2013թ. սեպտեմբերին՝ 700 մլն դոլար ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6.25 տոկոս եկամտաբերությամբ:

Moody’s-ը հունվարին իջեցրեց Հայաստանի վարկանիշը՝ Ba2-ից Ba3: Վարկանիշի իջեցման որոշումը «պայմանավորված է Հայաստանի արտաքին խոցելիության մեծացմամբ, որի պատճառը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատումն է, ինչպես նաև երկրի տնտեսության հեռանկարների վատթարացումը»:

Փետրվարին էլ Հայաստանի վարկանիշը իջեցրեց Fitch-ը՝ BB-ից B+: Fitch-ը իր որոշումը ևս պայմանավորեց, որ «Հայաստանը մեծապես ենթարկված է Ռուսաստանում տնտեսական լուրջ անկման ռիսկին, ինչը կարող է զգալի ճնշում գործադրել երկրի վճարային հաշվեկշռի և աճի հեռանկարների վրա»:

Մեկնաբանել