Դպրոցների գարնանային արձակուրդները մեկ շաբաթով երկարացվել են

IMG_8061ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը որոշում է կայացրել մեկ աշխատանքային շաբաթով` մինչև մարտի 29-ը ներառյալ, երկարացնել դպրոցների գարնանային արձակուրդները: Այս մասին նա գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:

Աշոտյանը նշել է, որ որոշումը կայացնելու համար հիմք է ընդունվել առողջապահության նախարարի գրությունը գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի վերաբերյալ:

«Դպրոցի տնօրեններին հանձնարարվել է մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով:

Համապատասխան գրություններով պաշտոնապես կտեղեկացվեն նաև բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները և այլ պատկան մարմինները»,- ասված է Աշոտյանի գրառման մեջ:

Դպրոցների գարնանային արձակուրդները մեկնարկել էին մարտի 16-ին:

Մեկնաբանել