Բակո Սահակյանն այցելել է վիրավոր զինվորներին

bako sahakyan and wounded soldiersՄարտի 20-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Արցախի ղեկավարը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակի մասին, զրուցել նրանց հարազատների հետ: ԲակոՍահակյանն ընդգծել է, որ բժիշկներն անում են հնարավորը վիրավորների վիճակը բարելավելու համար:

«Նախագահը նշել է, որ ողջ հայ ժողովուրդը հպարտանում է մեր հերոս զինվորներով, ովքեր պատվով շարունակում են ավագ սերնդի գործը՝անձնվիրաբար պաշտպանելով Հայրենիքի սահմանները: Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը»,- ասված է հաղորդագրությունում:

***

Մարտի 19-ի առավոտյան հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը Լեռնային Ղարաբաղում հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հայկական կողմը տվել է երեք զոհ, չորս վիրավոր: Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, նրանք տեղափոխվել են Երևան՝ կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Մեկնաբանել