Պահանջ կուսակցություններից՝ չմասնակցել ընտրությունների

Հայաստանի մի խումբ քաղաքացիներ յուրահատուկ նախաձեռնությամբ են հանդես եկել. նրանք պահանջ-առաջարկներով նամակներ են հանձնել քաղաքական կուսակցություններին՝ հորդորելով չմասնակցել ընտրությունների ու հանրաքվեների: Նրանց կարծիքով՝ «ընտրությունները Հայաստանում ծառայում են պետական կառավարման համակարգը յուրացնողների վերարտադրությանը»: