Քեսապը պիտի վերականգնվի. Կարո Մանճիկյան

Քեսապի համայնքի մամուլի հետ հարաբերությունների պատասխանատու և Սիրիայի շտապ օգնության ու վերականգնման մարմնի անդամ Կարո Մանճիկյանը պատմում է Քեսապի ներկայի մասին: Ըստ Մանճիկյանի՝ սկսվել են վերականգնման աշխատանքները, և քեսապցիները պիտի նշեն Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը՝ հակառակ դեռ վերջերս տեղի ունեցած տեղահանության ու ավերումի: