Դերասան Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Այս մասին հաղորդում է մշակույթի նախարարությունը:
ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը կյանքից հեռացել է մարտի 22-ին երկարատև հիվանդությունից հետո` 77 տարեկանում:
Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937թ. հուլիսի 1-ին Երևանում: 1966թ. Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1966-67 թթ. աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967թ.` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Նա մարմնավորել է տասնյակ դերեր սիրված ֆիլմերում, ներկայացումներում և հեռուստաներկայացումներում, որոնց թվում՝ «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ»,«Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Ընկեր Փանջունի», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը»…