Մահացել է «Սինգապուրյան հրաշքի» հեղինակը

Cingapore FatherՄարտի 22-ի երեկոյան 92 տարեկանում կյանքից հեռացել է «Սինգապուրյան ազգի հայր», «Սինգապուրյան հրաշքի» հեղինակ Լի Կուան Յուն, հաղորդում է BBC-ն: Նա Սինգապուրի վարչապետի պաշտոնում պաշտոնավարել է 31 տարի՝ 1959թ. երկրի անկախացումից ի վեր:

Քաղաքական գործչի նախաձեռնած տնտեսական բարեփոխումների արդյունքում բրիտանական նախկին գաղութը սկսեց բարգավաճել, չնայած՝ իրավապաշտպանները Յուին հաճախ քննադատում էին քաղաքացիների քաղաքական և անձնական ազատությունների սահմանափակման համար:

Սինգապուրի «տնտեսական հրաշքի» հեղինակ Յուն, որը 1960-1980թթ. ժամանակահատվածում ապահովել է ՀՆԱ-ի աճ 15 անգամ, բազմիցս կրկնել է, որ արդյունավետ պետության կառուցմանը հաջողվել է հասնել կաշառակերությունը, բյուրոկրատիզմը արմատախիլ անելու, ինչպես նաև շարքային սինգապուրցիների սոցիալական կարիքները հոգալու միջոցով: Նրա հայտնի արտահայտությունը՝ «Սկսեք ձեր երեք ամենամոտ ընկերներին բանտարկելուց. դուք հաստատ գիտեք՝ ինչի համար, և նրանք գիտեն՝ ինչի համար» դարձավ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր սկզբունքներից:

1990թ. Լի Կուան Յուն նախաձեռնեց իշխանության փոխանցում «երիտասարդ սերնդին»՝ հեռանալով վարչապետի պաշտոնից: Նա դարձավ ավագ նախարար, իսկ 2004թ. ստանձնեց հատուկ իր համար ստեղծված խորհրդատու-նախարարի պաշտոնը: 2004թ. օգոստոսին Սինգապուրի վարչապետ դարձավ Յուի ավագ որդին՝ Լի Սյուան Լունը, որը մինչև այսօր զբաղեցնում է այդ պաշտոնը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լի Կուան Յուին անվանել է իմաստուն պետական գործիչ և ասել, որ խորապես ցավում է նրա մահվան համար:

«Սինգապուրյան ազգի հոր» մահվան կապակցությամբ երկրում հայտարարվել է մեկշաբաթյա սուգ:

Մեկնաբանել