ԲՀԿ-ն դարձավ ընդդիմություն

bhk-elinar-vardanyanՄարտի 23-ին Ազգային ժողովի քառօրյա աշխատանքների մեկնարկին ԱԺ ԲՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, օգտվելով ԱԺ Կանոնակարգ օրենքով սահմանաված կարգից, ԲՀԿ խմբակցությունը հայտարարեց ընդդիմադիր խմբակցություն։

ԲՀԿ-ի ՝ ընդդիմադիր դառնալու մասին հայտարարվել էր կուսակցության մարտի 5-ի արտահերթ համագումարին: Այդ համագումարին կուսակցության նախագահ էր ընտրվել Նաիրա Զհորաբյանը, իսկ կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր պաշտոնը լքելու և ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին:

Մարտի 19-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստին Նաիրա Զոհրաբյանն ընտրվել էր նաև խմբակցության ղեկավար՝ փոխարինելով Ծառուկյանին, իսկ քարտուղար էր ընտրվել Վահե Էնֆիաջյանը՝ փոխարինելով Նաիրա Զոհրաբյանին: