Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Մյունխենում

Munich ExhibitionՄարտի 17-ին Մյունխենի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ հայտնի «Գասշտայգ» համերգային սրահում բացվել է Էրոլ Գուրյանի «Terra Armenia» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես հաղորդում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա էին Մյունխենի քաղաքապետարանի, հայ համայնքի, գիտության և արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Էրոլ Գուրյանն իր լուսանկարների հավաքածուն ստեղծելու նպատակով շրջել է Հայաստանում և Արցախում, աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հանդիպումներ է ունեցել հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Յուրաքանչյուր դիմանկարին կից` ներկայացված էր տվյալ անձի ընտանեկան պատմությունը:

Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 25-ը:

Մեկնաբանել