Դրամը կորցնելու վտանգները

Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների հետ միասնական արժույթի անցումը լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար։ Մարտի 10-ին արժութային միության ստեղծման նպատակահարմարության և հնարավորության մշակման հանձնարարական էր տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։