Դիլիջանի քոլեջի շենքը միջազգային մրցանակի է արժանացել

3874_bUWC Դիլիջան քոլեջի շենքն արժանացել է IGRA կազմակերպության «Կանաչ տանիք առաջնորդության միջազգային մրցանակի» «Ուղղություն ստեղծող ճարտարապետություն» անվանակարգում: Այս մասին հաղորդում են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) մամուլի ծառայությունից:

Մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 20-ին՝ կազմակերպության 4-րդ կոնգրեսի ընթացքում, որը կայանալու է Ստամբուլում:

«Ժյուրիի կարծիքով՝ UWC Դիլիջան քոլեջը լավագույն կերպով ի ցույց է դնում տանիքների և պատերի կանաչապատման հնարավորությունների բազմազանությունը՝ հաշվի առնելով նաև բնապահպանական և էկոլոգիապես պատասխանատու կրթության խնդիրները»,- ասված է IdeA-ի հաղորդագրությունում:

IGRA Green Roof Leadership Awards-ի նպատակը կազմակերպությունների և ճարտարապետների ուշադրությունը քաղաքային տարածքների կանաչապատման նորարարական գաղափարների ու լուծումների վրա հրավիրելն է:

UWC Դիլիջան քոլեջի շենքն ավելի վաղ արժանացել էր նաև միջազգային հեղինակավոր BREEAM (Building Research Establishment Environmental Assessment Methodology) վարկանիշային համակարգի հավաստագրի:

***

UWC Դիլիջան քոլեջը բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների՝ մասնավոր անձանց և կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն իրականացրել է IDeA հիմնադրամը:

UWC Դիլիջան քոլեջը «Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցի (United World Colleges -UWC) լիիրավ անդամ է և ունի IB Diploma ծրագրով դասավանդելու Միջազգային բակալավրիատի կազմակերպության հավատարմագիր:

Դիլիջանի միջազգային դպրոցի մասին ՍիվիլՆեթի պատրաստած տեսանյութը` ստորև:

Մեկնաբանել