Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն Բեյրութում

g_imageՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում մարտի 20-ին Հայ բարեգործական ընդհանուր միության «Դեմիրճյան» կենտրոնում տեղի է ունեցել եգիտպացի ճանաչված պատմաբան, Եգիպտոսի Հայ բարեգործական ընդհանուր միության «Արեգ» ամսագրի արաբական բաժնի խմբագիր, դոկտոր Մուհամմեդ Ռիֆաաթ Իմամի դասախոսությունը: Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուալի ծառայությունից, դասխոսությունը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Հայ երիտասարդաց ընկերակցության «Անդրանիկ» մշակութային միության նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության նախապատրաստումը և իրագործումը թեմայով, ինչպես նաև՝ արաբական աշխարհում Օսմանյան բռնատիրության վայրագությունների վերաբերյալ, որը հիմնված էր եգիպտական և թուրքական աղբյուրների վրա:

Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի խորհդարանի անդամներ, Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, Հ.Բ.Ը.Մ. Լիբանանի շրջանային վարչության անդամներ, դիվանագետներ, լրագրողներ:

Մեկնաբանել