Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Գդանսկում

g_imageԼեհաստանի Գդանսկ քաղաքի Հայկական նրբանցքում գտնվող Սուրբ Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցու շրջակայքում տեղակայված հայկական խաչքարի մոտ մարտի 20-ին Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդ Ցեզարի Անուսևիչի կողմից հոգեհանգստի կարգ է մատուցվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, որից հետո տեղի է ունեցել մոմավառություն ու ծաղկեպսակների զետեղման արարողություն, հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Նույն օրը Գդանսկի պատմության թանգարանում մեկնարկել է Լեհաստանում բնակվող ճանաչված հայ նկարիչ Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» խորագրով նկարների ցուցահանդեսների շարքը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ցուցահանդեսում ներկայացված 100 նկարները խորհրդանշել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ պատկերված ծաղիկների ջրվեժը՝ հայ ժողովրդի վերածնունդը: «Ծաղիկների ջրվեժ» խորագրով 10 ցուցահանդեսներ կազմակերպվելու են նաև ինչպես Լեհաստանի, այնպես էլ Եվրոպայի մի շարք քաղաքներում, և ավարտվելու են Հայաստանում:

Մեկնաբանել