Երևանի ջրային կառույցները կգործարկվեն ապրիլի 7-ին

Մայրաքաղաքի ջրային կառույցները կգործարկվեն մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ին: Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությունը մարտի սկզբից իրականացնում է շատրվանների ու ջրավազանների ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքները:

Ջրային կառույցների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ընթանում են հանգույցների ու պոմպային համակարգերի կարգաբերման, խողովակաշարերի ներկման, տարածքի մաքրման և տեխնիկական բնույթի այլ աշխատանքներ: Մայրաքաղաքում կգործի թվով 32 շատրվան ու ջրային կառույց:

Մեկնաբանել