Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում

Մարտի 21-ին Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի թանգարանի շենքում` Կարլռուհեի պատմական ամրոցում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր Կարլսռուհեի քաղաքապետարանի, Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկու, Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդարանի կողմից:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառումը սկսկվել է ամրոցի մուտքի առջև մոմավառության արարողությամբ և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի աղոթքով:

Ներկաներին ողջույնի խոսքով են դիմել Կարլսռուհեի փոխքաղաքապետ Յան Քոյֆլայնը և Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը: Ելույթով հանդես է եկել Բոխումի համալսարանի պրոֆեսոր Միհրան Դաբաղը:

Գերմանաբնակ հայ ջութակահար Անի Աղաբեկյանը և օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը ներկաների համար կատարել են Կոմիտասի, Բաբաջանյանի, Ռախմանինովի ստեղծագործությունները:

Մեկնաբանել