Ավիավթար Ֆրանսիայում. ինքնաթիռում եղել է 148 մարդ (լրացված)

GermanwingsՖրանսիայի հարավում ավիավթարի է ենթարկվել Lufthansa-ին պատկանող Germanwings ավիաընկերության՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ թռիչք իրականացնող Airbus A320 ինքնաթիռը, այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 142 ուղևոր և անձնակազմի վեց անդամ:

Germanwings և Lufthansa ընկերությունները, ըստ Reuters-ի, հասանելի չեն եղել մեկնաբանության համար:

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն ասել է, որ ավիավթարի պատճառն առայժմ անհայտ է:

Ավիավթարն, ըստ հաղորդագրությունների, տեղի է ունեցել Բարսելոնետ քաղաքի մոտակայքում: