Ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը և նրա եղբայրը ծեծի են ենթարկվել

11042989_876228719106954_204642830890569837_n Նարեկ Սամսոնյանը: Լուսանկարը նրա ֆեյսբուքյան էջից:

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին և նրա եղբայր Հարություն Սամսոնյանին մարտի 22-ի լույս 23-ի գիշերը անհայտ անձինք ծեծի են ենթարկել տուն վերադառնալու ճանապարհին՝ Ավանի գերազմանատանը հարակից տարածքում: ՍիվիլՆեթի հետ զրույցում կազմակերպության խորհրդի անդամ Տաթևիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ այդ անձինք զինված են եղել մահակներով, դանակով, ձեռքի երկաթյա հարմարանքներով: Եղբայրները երկուսն էլ գլխի ցնցում ես ստացել, Նարեկը նաև՝ գլխի պատռվածք, Հարությունը՝ թևի կոտրվածք: Բուժօգնություն ստանալուց հետո նրանք մարտի 23-ին իրենց կամքով դուրս են գրվել հիվանդանոցից: Տաթևիկ Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ մոտ օրերին Նարեկ Սամսոնյանը ասուլիս կհրավիրի՝  ներկայացնելով միջադեպի հետ կապված մանրամասները: Նա նշեց, որ այս պահին ենթադրություններ՝ ինչը կարող է լինել ծեծի դրդապատճառ, դեռ չկան, քննություն է տարվում, և դրանից հետո միայն պարզ կլինի:

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունն ստեղծվել է 2012թ.: