ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ցբԿենտրոնական բանկի խորհուրդը մարտի 24-ի նիստում անփոփոխ թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%:

ԿԲ մամլո հաղորդագրության համաձայն՝ 2015 թ. փետրվարին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.2% գնանկման համեմատ, որի պարագայում 12-ամսյա գնաճը ամսվա վերջին կազմել է 5.4%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կպահպանվի թույլատրելի միջակայքի վերին սահմանի շրջակայքում, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին:

«Հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչպես և սպասվում էր, պահպանվել են գնանկումային միտումները: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:

ԿԲ-ն 1.0 վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ մինչև 10.5% բարձրացրել էր փետրվարի 10-ին: