Անհնար՝ առանց Սերժ Սարգսյանի «դաբռոյի»․ Ն․ Փաշինյան

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին Ազգային ժողովում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ առանց Սերժ Սարգսյանի «դաբռոյի» Հայաստան շաքարավազ կամ բանան հնարավոր չէ ներկրել։ Շաբոյանը պատասխանեց, որ այդ հայտարարություններն անհեթեթ են և իրականությանը չեն համապատասխանում։