Ապրիլի 23-ին զանգեր չեն ղողանջի միայն Պոլսի հայկական եկեղեցիներում

atesyandan_100_bin_gizli_ermeni_var_iddiasi13670581750_h1019357 Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս՝ Աթեշյան:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ին աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում 100 անգամ կղողանջեն զանգերը՝ ի հիշատակ անմեղ զոհերի: Զանգերը ղողանջելու են զոհերի սրբադասման արարողությունից հետո՝ ժամը 19:15-ին:

Զանգեր չեն ղողանջի միայն Պոլսում: Ըստ «Ակօսի»՝ Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ Ստամբուլում զանգեր չեն ղողանջի: Մայր Աթոռը, կարծես, ըմբռնումով է մոտենում այդ խնդրին: ՍիվիլՆեթի հետ զրույցում Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարել է, որ ստեղծված վիճակն «իրենց համար լիովին ընկալելի է»:

Աթեշյանն ասել է, որ Ստամբուլում ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ լինելու են, բայց այլ մանրամասներ չի հաղորդել:

Ուշագրավ է, որ մարտի 23-ին Ստամբուլի հայկական ութ եկեղեցիներում Դարդանելի ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորների համար հոգեհանգստի պատարագ է կազմակերպվել: Յեշիլքոյի հայկական եկեղեցում պատարագը մատուցել է հենց Կ. Պոլսի պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նա հայտարարել է, որ աղոթում են զոհված քրիստոնյա, մուսուլման, հրեա ու նույնիսկ աթեիստ զինվորների համար:

Մեկնաբանել