Սպառնալից գրառումներ Պոլսի հայկական եկեղեցու պատին

21311_880307612031922_4481209304533435963_n «Ենթադրենք բոլորդ հայ եք, հետո ինչ, մի Օգյուն Սամասթ ձեզ բավական է»

Մարտի 25-ին Ստամբուլի հայաշատ Բաքըրքոյ թաղամասի հայկական Սբ. Աստվածածին եկեղեցու վրա հայտնվել են հետևյալ գրառումները. «Շնորհավոր 1915» և «Ենթադրենք բոլորդ հայ եք, հետո ինչ, մի Օգյուն Սամասթ ձեզ բավական է»:

Օգյուն Սամասթը Հրանտ Դինքին սպանողն է: Թեպետ ութ տարի է անցել, սակայն դատավարությունը շարունակվում է:

Դեռ չի պարզվել, թե ով է հայկական եկեղեցու վրա այդպիսի գրառումներ արել: Ապրիլի 24-ի նախօրեին Պոլսի հայության շրջանում զգացվում է որոշակի վախ և մտահոգություն: Հենց 2011թ. ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանվեց հայազգի զինվոր Սևակ Բալըքչըն: Այս դատավարությունն էլ դեռ չի ավարտվել, Սևակի ծնողների համոզմամբ՝ դատարանը փորձում է սքողել իրականությունը: