Գյումրիի ռուսական ռազմաբազային նոր տարածք հատկացվեց

A6UFAObCEAAlO3v (1) «Կազաչի պոստի» ռուսական եկեղեցին Գյումրիում: Լուսանկարը` Արսեն Վարդանյանի Թվիթերի միկրոբլոգից:

Կառավարությունը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազային նոր հողատարածք է հատկացնում:

ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ` կառավարությունը մարտի 26-ի հավանություն է տվել որոշմանը, ըստ որի` հայկական կողմը ռուսական կողմին է տրամադրում Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու (հայտնի որպես «Կազաչի պոստի» ռուսական եկեղեցի – խմբ.) զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հաղամասը և դրան հարակից` Գյումրի քաղաքի Լալայան փողոցի թիվ 173/3 հասցեի հաղամասը` դրանում առկա շենք շինություններով հանդերձ` հոգևոր մշակութային կենտրոն կառուցելու համար:

Ներկայացնելով որոշման նախագիծը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ նախագծով հստակեցվում է ռուսական ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկը, ստեղծում է իրավական հիմք` փաստացի օգտագործվող ռազմական ավանները և հողատարածքները սահմանված կարգով օգտագործելու և ներդրումներ կատարելու համար:

***

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995-ից տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում:

Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով: Բազայի անձնակազմը շուրջ 5 հազար մարդ է ներառում:

2011թ. ապրիլին Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը 49 տարով երկրարացնելու որոշումը: