Հայրենականի վետերանների պատվովճարը դարձավ 50 հազ. դրամ

veteranՀայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարը մայիսի 1-ից կդառնա 50 հազ. դրամ՝ նախկին 25 հազ. դրամի փոխարեն: Որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 26-ի նիստին: Ներկայում պատվովճար է ստանում 1100 վետերան:  Որոշման նախագծով նախատեսված էր պատվովճարի չափը սահմանել 40 հազար դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է պատերազամի 70-ամյա հոբելյանի նախաշեմին, հաշվի առնելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների ծառայությունը երկրին, ամենամսյա պատվովճարը կրկնապատկել, հասցնել 50 հազար դրամի:  Նրա առաջարկն ընդունվել է: