Ռուսաստանը Հայաստանին երեք տարվա ընթացքում՝ սկսած 2015-ից, կտրամադրի ավելի քան 49 մլն դոլարի չափով անհատույց օժանդակություն:
Հայաստանի կառավարությունը մարտի 26-ի նիստին հավանություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «Եվրասիական տնտեսական մությանն անդամակցելու գործընթացի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Վերոնշյալ գումարը տրամադրվելու է ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի շրջանակում Հայաստանի պարտավորությունների կատարման նպատակով: Ռուսական կողմն այդ գումարներով Հայաստանին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Միաժամանակ ռուսական կողմը կազմակերպելու է Հայաստանի ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը:
***
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ երեքուկես տարի բանակցելուց հետո Հայաստանը 2013թ. սեպտեմբերի 3-ին նախագահի մակարդակով հայտարարեց, որ որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը։
ԵՏՄ-ն սկսեց գործել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանը պաշտոնապես միության անդամ դարձավ հունվարի 2-ից: