Վաշինգտոնում ցուցադրվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն: Բաքվի սև հունվարը» ֆիլմը

nkr filmՄարտի 24-ին ԱՄՆում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում կազմակերպել է «Մեկ դար տևող ցեղասպանություն: Բաքվի սև հունվարը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որից առաջ տեղի է ունեցել ընդունելություն:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, ԱՄՆում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը բացման իր խոսքում համառոտ ներկայացրել է ֆիլմի նպատակը, Բաքվի հայ համայնքի պատմությունը և ընդգծել զոհերի հիշատակման կարևորությունը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո Արցախի ներկայացուցիչը և միջոցառմանը ներկա ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ, լրագրող Հայկարամ Նահապետյանը պատասխանել են ներկաների հարցերին: Միջոցառման մասնակիցներին իր խոսքն է ուղղել նաև Սբ. Մարիամ եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Կարապետյանը:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սարգսյանը, դեսպանության անձնակազմը, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ:

Մեկնաբանել