Տրայան Հրիսթեան դասախոսություն կկարդա Ամերիկյանում

FB banner 180327Մարտի 27-ին` ժամը 12:00-1:20-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանում կշարունակվի Դեսպանական դասախոսությունների շարքը: Բանախոսը կլինի Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Միջոցառումը տեղի կունենա համալսարանի Մանուգեան դահլիճում: Այն կազմակերպել է Ժան Մոնեի անվան Եվրոպա գիտության ամբիոնի ղեկավար, համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի ասիստենտ-պրոֆեսոր Սյուզաննա Վասիլյանը:

Դասախոսությունը լինելու է անգլերեն: Ներկաները կունենան հայերեն համաժամանակյա թարգմանության հնարավորություն:

ՍիվիլՆեթն ուղիղ հեռարձակում կապահովի Մանուգեան դահլիճից: Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ:

Դեսպանական դասախոսությունների շարքը Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է անցյալ տարվա աշնանը: Այն անդրադառնում է հետևյալ թեմաներին՝ Եվրամիություն-Հայաստան, ԵՄ-Հարավային Կովկաս, Արևելյան համագործակցություն, ԵՄ-Ռուսաստան կապեր: Դասախոսությունների կենտրոնում են ժողովրդավարացման առաջխաղացման, մարդու իրավունքների, արդարությaն և ներքին հարաբերությունների, օրենսդրության, միգրացիայի, պետական կառավարման և այլն հարցեր:

Ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ