Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վարշավայում

Warsaw GenocideՄարտի 24-ին Վարշավայի կրթական ոլորտի աշխատողների «Համերաշխություն» միության և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ու հայ-լեհական հիմնադրամի օժանդակությամբ տեղի է ունեցել «Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնեական երկիր» խորագրով միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, ձեռնարկին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վարշավայի Մոկոտով և Ուրսինով վարչական շրջանների ղեկավարները, Հայ Առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանը և ատենադպիր Բաբկեն Խանզադյանը, հայ-լեհական հիմնադրամի անդամներ, Լեհաստանի հայ համայնքի մշակութային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ:

Երեկոյի ընթացքում հայ ժողովրդի պատմության և Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսությամբ հանդես է եկել պրոֆեսոր Վիթոլդ Վասիլևսկին: Այնուհետև հայկական երգչախմբի կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր: