Միայն զոհված ու հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներին

Կառավարությունը մարտի 26-ի նիստում որոշեց Հայրենական պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարը 2015թ. մայիսի 1-ից 25000-ի փոխարեն սահմանել 50000 դրամ: Իսկ արցախյան պատերազմի մասնակիցներից, ըստ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի, հիմնական օգնությունն ուղղվում է զոհվածների ընտանիքներին ու հաշմանդամություն ունեցողներին: