ԽՍՀՄ vs Աշխարհ հանդիպումից առաջ

Մարտի 28-ին Երևանի հանրապետական մարզադաշտում կանցկացվի ֆուտբոլի վետերանների ԽՍՀՄ-ի և աշխարհի հավաքականների ընկերական հանդիպում, որը նվիրվում է լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին: Խաղի մասնակիցները մարտի 27-ին հանդիպեցին լրագրողների հետ «Մարիոթ» հյուրանոցում: