Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակ Բերձորում

290315BerdzorHayTseghs100rdTarelAygiErPHԲերձորում մարտի 29-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակ: Այն հիմնադրվել է Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հայկական երկու հանրապետությունների մայր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ուսանողների մասնակցությամբ այնտեղ կազմակերպված է ծառատունկին:

Բակո Սահակյանը կարևորել է նման պուրակի առկայությունն Արցախում և նշել, որ դա Մեծ եղեռնի զոհերի հիշատակը վառ պահելու և հայրենի հողը շենացնելու յուրատեսակ մի ձև է՝ համոզմունք հայտնելով, որ այն կդառնա ուխտավայր գալիք սերունդների համար:Միջոցառմանը մասնակցել են  ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք: