Մարտի 31-ին Վիեննայում տեղի կունենա զեկուցում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերսկսված բռնության վերաբերյալ: Այս մասին Թվիթերում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այսօր Վիեննայում եմ` ԵԱՀԿ Մինսկի խմբին զեկուցելու վերսկսված բռնության և միջնորդական ջանքերի մասին: Մեզ անհրաժեշտ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն դարձնել»,- գրել է Ուորլիքը:
In #Vienna today to report to the @OSCE Minsk Group on renewed violence and mediation efforts. We need to make #NKpeace a priority.
— James Warlick (@AmbJamesWarlick) March 31, 2015
***
2015թ. սահմանին և շփման գծի վրա լարված է սկսվել, գրանցվել են մի շարք արյունալի միջադեպեր՝ մարդկային կորուստներով։
Հարաբերական անդորրից հետո` մարտի 19-ի առավոտյան, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը Լեռնային Ղարաբաղում հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հայկական կողմը տվել էր երեք զոհ, չորս վիրավոր: Վիրավորներից մեկը մարտի 26-ին մահացավ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում: