Չորս բաժնի համար անհրաժեշտ է
500 գր ծնեբեկ
2 պինդ խաշած հավկիթ,քառակուսիների կտրատած
2 ճ. գ. մանր կտրատված մաղադանոս
3 ճ. գ. ձիթայուղ
2 ճ. գ. գինու քացախ
1 պճեղ ճզմած սխտոր
աղ, պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ծնեբեկի կոթերի կոշտ մասերը հեռացնել, մնացածը կտրատել 2 սմ-անոց մասերի, դնել էմալապատ տարայի մեջ, լցնել եռացող աղաջուր և եփել մոտ 5 րոպե՝ առանց կափարիչի: Քամել և թողնել հովանա:
Սալաթի համար նախատեսված տարայի մեջ խառնել մաղադանոսը, հավկիթն ու ծնեբեկը: Առանձին բաժակի մեջ լավ խառնել ձիթայուղը, սխտորն ու աղը, լցնել ծնեբեկի վրա ու զգուշորեն խառնել:
Մատուցել սառը վիճակում:Բարի ախորժակ