Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. ծնեբեկով ու հավկիթով աղցան

05recipehealth_600Չորս բաժնի համար անհրաժեշտ է

500 գր ծնեբեկ

2 պինդ խաշած հավկիթ,քառակուսիների կտրատած

2 ճ. գ. մանր կտրատված մաղադանոս

3 ճ. գ. ձիթայուղ

2 ճ. գ. գինու քացախ

1 պճեղ ճզմած սխտոր

աղ, պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ծնեբեկի կոթերի կոշտ մասերը հեռացնել, մնացածը կտրատել 2 սմ-անոց մասերի, դնել էմալապատ տարայի մեջ, լցնել եռացող աղաջուր և եփել մոտ 5 րոպե՝ առանց կափարիչի: Քամել և թողնել հովանա:

Սալաթի համար նախատեսված տարայի մեջ խառնել մաղադանոսը, հավկիթն ու ծնեբեկը: Առանձին բաժակի մեջ լավ խառնել ձիթայուղը, սխտորն ու աղը, լցնել ծնեբեկի վրա ու զգուշորեն խառնել:

Մատուցել սառը վիճակում:Բարի ախորժակ

Մեկնաբանել