Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում. «ՀԲԸՄ զրույցներ» «Այբ» դպրոցում

FB banner 180401.AGBUpng1 (1)Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում ապրիլի 1-3-ը անցկացվելու են «ՀԲԸՄ զրույցներ»:

Լինելով Ընդհանուր ժողովի հիմնական միջոցառումներից` «ՀԲԸՄ զրույցները» նպատակ ունեն ստեղծել մեկ ընդհանուր հարթակ և ոգեշնչել ու ներգրավել մասնակիցներին ազգի հզորացման գործընթացում:

Առաջին հանդիպումը տեղի է ունենալու Երևանի «Այբ» դպրոցում` ժամը 10:30-13:00-ն: Թեման է «Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում»: Բանախոսներն են «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը, ՀԲԸՄ փոխնախագահ, Սիմոնյան կրթական հիմնադրամի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, Հայաստանում «Նեյշնլ ինսթրումենթսի» գլխավոր տնօրեն Արամ Սալաթյանը և Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Եվա Հյուսյանը:

Միջոցառումները լինելու են երկլեզու` հայերեն և անգլերեն: Ներկաները կունենան համաժամանայկա թարգմանության հնարավորություն:

ՍիվիլՆեթը «ՀԲԸՄ զրույցների» բացառիկ հեռարձակման իրավունք ունի: Ուղիղ եթերին կարող եք հետևել ժամը 10:00-ից այս հղումով: Նախքան միջոցառման մեկնարկը ՍիվիլՆեթը կզրուցի ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի հետ:

Մեկնաբանել