Սերժ Սարգսյանը շնորհավորել է ասորիների նոր տարին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

«Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն: Շատ նմանություններ ունեն նաև մեր ժողովուրդների պատմական ճակատագրերը:

Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը:

Հայաստանում բնակվող, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ, որ յուրաքանչյուր նոր տարի նրանց բերի երջանկություն և բարօրություն»,- ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում:

Հաբ-Նիսանը` ասորիների նոր տարին, նշվում է ապրիլի 1-ին և ազդարարում է գարնան գալուստը:

Մեկնաբանել