Ադրբեջանի զինված ուժերը «լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում», հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը: Զորավարժությունների ընթացքին ապրիլի 9-ին ծանոթացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: APA-ի փոխանցմամբ՝ Հասանովը այցելել է «դաշտային պայմաններում տեղակայված զորամասեր, ստուգել է անձնակազմի պատրաստականության մակարդակը, գիշերը ռազմական տեխնիկան կիրառելու նրանց հնարավորությունները»:
Զորավարժությունների տեղի և ժամկետների վերաբերյալ այլ մանրամասներ չի ներկայացվում, նշվում է միայն, որ դրանք շարունակվում են: