Սան Պաուլոն ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

saopaulo2Բրազիլիայի ամենախոշոր նահանգում՝ Սան Պաուլոյում ապրիլի 24-ը հռչակվել է «Հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»: Համապատասխան բանաձևը նահանգի խորհրդարաննն ընդունել է ապրիլի 8-ին: Ինչպես հաղորդում են արտգործանախարարության մամուլի ծառայությունից, նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը:

Սան Պաուլո նահանգի բնակչության թիվը կազմում է 44 մլն է՝ Բրազիլիայի բնակչության 20%-ը: Նահանգի կազմում գործում են 645 մունիցիպալ կազմավորումներ: Սան Պաուլո նահանգը հանդիսանում է ամենախոշոր ադմինիստրատիվ միավորումը ամբողջ Հարավային Ամերիկայում:

Մեկնաբանել