Սերժ Թանգյանը ներկայացրել է «100 տարի» ստեղծագործության տեսահոլավակը

1402403_10151908862509798_1115166626_o Սերժ Թանգյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 տարի» սիմֆոնիկ ստեղծագործության տեսահոլավակը: Նա տեսահոլովակը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ձեզանից ոմանք արդեն լսել են «100 տարի» ստեղծագործության, որը ես գրել եմ իմ լավ ընկեր Ջոն Փսատասի հետ: Ահա մեր տեսանյութը, որտեղ ներկայացված են երաժիշտները, ովքեր օգնել են մեզ ձայնագրել այս թախծոտ երգը՝ հարգելու համար 20-րդ դարի առաջին ցեղասպանության հայ, հույն և ասորի զոհերի հիշատակը»,- գրել է Թանգյանը:

«100 տարի» սիմֆոնիկ ստեղծագործության պրեմիերան տեղի է ունեցել 2014թ. սեպտեմբերի 20-ին Կալիֆոռնիայի Ambassador Auditorium դահլիճում:

System of a Down-ը «Արթնացրեք հոգիները» խորագրով համերգների շարքը է սկսել, որ մեկնարկել է ապրիլի 6-ին ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում: Երկրորդ համերգը տեղի է ունեցել Լոնդոնում ապրիլի 10-ին, այնուհետ Գերմանիայում՝ Քյոլնում ապրիլի 13-ին, ապա, Լիոնում՝ ապրիլի 14-ին: Հաջորդ համերգը Բրյուսելում է ապրիլի 16-ին, այնուհետ Նիդեռլանդներում Ամստերդամում՝ ապրիլի 17-ին, Մոսկվայում՝ ապրիլի 20-ին: Ապրիլի 23-ին` ժամը 20:00-ին, համերգային ծրագրով խումբը առաջին անգամ ելույթ կունենա նաև Երևանում` Հանրապետության հրապարակում:

Մեկնաբանել