Որքանով են սեյսմակայուն դպրոցական շենքերը Հայաստանում. քննարկում Ամերիկյանում

FB banner 150417 AUA0Ապրիլի 17-ին` ժամը 15:30-18:30-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Ագեան պատկերասրահում տեղի կունենա «Հայաստանի դպրոցական շենքերը 21-րդ դարում` ներառական և դիմակայուն» խորագրով քննարկում:

Քննարկումը կազմակերպում են քաղաքաշինության նախարարությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և Հայաստանի ամերիկյան համալսարանը:

Կազմակերպիչները նշում են, որ թեմայի քննարկումը կարող է օգնել Հայաստանին հասկանալ անհրաժեշտ քայլերը` կատարելու իր օրենսդրական պարտավորությունները սոցիալական ներգրավվածության, սեյսմիկ անվտանգության և ռեսուրսների արդյունավետ օգտագործման տեսանկյունից:

Քննարկումն ընթանալու է հայերեն և անգլերեն: Ներկաները կունենան համաժամանակյա թարգմանության հնարավորություն:

ՍիվիլՆեթը ուղիղ հեռարձակում կապահովի Ագեան պատկերասրահից: Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ: