ՃՈ-ն չի փնտրում իրական հանցանք կատարողներին

«Քաղաքացի-Հարկատու-Բիզնես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փորձագետ Էդուարդ Բադալյանն օգնում է քաղաքացիներին պայքարել ընդդեմ ոստիկանության և հարկային մարմինների ապօրինությունների: Այս անգամ պաշտպանյալը մի քաղաքացի է, որին փորձում են տուգանել տեսախցիկի արձանագրած խախտման համար այն դեպքում, երբ վերջինս այդ ժամանակ չի գտնվել Հայաստանում: