Ամեն օր մեր տեսադաշտը ողողված է հարյուրավոր բրենդերով ու անվանումներով, սակայն քչերը գիտեն դրանց սկզբնական անունն ու նշանակությունը: Ներկայացնում ենք փոքրիկ ստուգաբանություններ բոլորիս հայտնի բրենդերի անվանումների վերաբերյալ:
Nike. Ի պատիվ հունական հաղթանակի աստվածուհու: Nike-ի նշանը խորհրդանշում է նրա թռիչքը:
Skype. Սկզբնական անվանումը եղել է “Sky-peer-to-peer” (թարգմանության տարբերակներից է՝ թռչել զրուցակցից զրուցակից), որը հետագայում վերածվեց Skyper-ի, հետո՝ վերջնական Skype տարբերակի:
Adidas. Ադիդաս Իր հիմնադրի՝ Ադոլֆ Դասսլերի անվան ու ազգանվան սկզբնատառերի համադրությունն է:
Amazon. Ամազոն Հիմնադիր Ջեֆ Բեզոսը ցանկանում էր, որ իր կազմակերպության անվանումն Ա տառով սկսվի, որպեսզի ցուցակներում առաջիններից մեկը լինի: Թերթելով բառարանը՝ նա գտավ Ամազոն գետի անվանումն ու որոշեց դա վերցնել, հուսալով, որ իր կազմակերպությունը ևս այդ գետի նման երկար կյանք կունենա:
Audi. Աուդի Հիմնադիր Ավգուստ Խորխը ցանկանում էր իր անվամբ կոչել ընկերությունը: Քանի որ Horch անվամբ մի ընկերություն արդեն ուներ՝ որոշեց իր անունը թարգմանել լատիներեն (Horch գերմաներենից թարգմանաբար նշանակում է լսիր): Աուդիի չորս օղակները խորհրդանշում են 4 ընկերության՝ Audi, DKW, Horch и Wanderer միավորումը:
Intel. Ինթել Integrated Electronics բառերի հապավված ձևը: