Երևանը հռչակվել է Եվրոպական ուսանողական մայրաքաղաք

853cb936e58b88f9bf45325e95f06d012266e173Մայիսի 7-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Երևանը 2015 թ. Եվրոպական ուսանողական մայրաքաղաք հռչակվելու շրջանակում Երևան ժամանած Եվրոպական ուսանողական միության պատվիրակներին, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, Տարոն Մարգարյանը հանդիպմանn ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է լսելու և քննարկելու մայրաքաղաքի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական առաջարկները:

Եվրոպական ուսանողական միության նախագահ Էլիզաբեթ Գեհրկեն համոզմունք է հայտնել, որ Երևանը պատվով կկրի Եվրոպական ուսանողական մայրաքաղաքի կոչումը:

***

1982թ. հիմնադրված Եվրոպական ուսանողական միությունը ներկայացնում է եվրոպական 39 երկրների 47 ազգային ուսանողական միություններ:

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈւԱԱ) 2013թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպական ուսանողական միության 65-րդ կառավարման խորհրդին հայտ էր ներկայացրել 2015թ. հյուրընկալելու Եվրոպական ուսանողական հեղինակավոր կազմակերպությանը: 2015թ. ԵՈւՄ գարնանային նստաշրջանի հյուրընկալման համար պայքարում էին Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան և Իսրայելի ազգային ուսանողական միությունը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է Երևանը և հռչակվել 2015թ. Եվրոպական ուսանողական մայրաքաղաք:

Մեկնաբանել