ՀԷՑ-ը առաջարկում է 17 դրամով թանկացնել էլեկտրաէներգիան

electricity«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի 8-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտով: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալի Սարջանյանը:

Ընկերությունն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Ըստ այդմ` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 48.93 դրամ/կՎտժ:

ՀԷՑ-ի կողմից բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը 3.85 դրամով թանակցել էր 2014-ի օգոստոսի 1-ից: