Հայաստանը Եվրատեսիլի եզրափակչում է

11146644_946583485362013_5686738283572972499_oԱվսրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 19-ին Եվրատեսիլ-2015 երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբն անցավ եզրափակիչ: Հայաստանի հետ մրցույթի առաջին փուլը հաղթահարեցին նաև Ալբանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունաստանը, Էստոնիան, Հունգարիան, Վրաստանը, Սերբիան և Բելգիան:

Genealogy խումբը ձևավորվել է հատուկ Եվրատեսիլ-2015-ին մասնակցելու նպատակով: Խմբում ազգությամբ հայ վեց արտիստներ են, որոնք ներկայացնում են երկրագնդի հինգ աշխարհամասերը և Հայաստանը (Եսայի Ալթունյան (Եվրոպա), Թամար Կապրելյան (Ամերիկա), Վահե Թիլբյան (Աֆրիկա), Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյան (Ավստրալիա), Ստեֆանի Թոփալյան (Ասիա), Ինգա Արշակյան (Հայաստան):

Հայաստանյան երգի անվանումն է «Առերեսվի՛ր ստվերին» (Face The Shadow): Երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության գաղափարն է, ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության ֆենոմենը:

Եվրատեսիլն այս տարի անցկացվում է «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո:

Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին: Եզրափակիչ փուլը մայիսի 23-ին է:

Genealogy-ի ելույթը մայիսի 19-ի կիսաեզրափակչում` ստորև

Մեկնաբանել